Լավրովը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար
Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում չեն համընկնում, սակայն Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ ուղղված ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին մարտի 16-ին հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե խոսենք արտաքին քաղաքականության թեմայի մասին, ապա այսօր մեզ համար առանցքային թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է եւ դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը՝ բացելով Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունները։
«Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում, բայց մենք շատ ենք գնահատում եւ մեծ հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի դիրքորոշմանը՝ փորձելով օբյեկտիվորեն մոտենալ ներկայիս ճգնաժամից բխող խնդիրներին»,- ասել է Լավրովը։