Արքայազն Չարզլի կինը կրկնօրինակել է Եղիսաբեթ Երկրորդի կերպարը
Արքայազն Չարլզի կինը՝ Կամիլա Փարքեր-Բոուլզը, մասնակցել է բրիտանական համագործակցության օրվան նվիրված արարողությանը եւ կրել է զգեստ, որը կրկնօրինակում էր թագուհի Եղիսաբեթ Երկրորդի կերպարներից մեկը, գրում է Daily Mail-ը։
Ուշադիր օգտատերերը հիշել են, որ Եղիսաբեթ Երկրորդը 2019թ․-ին արարողությանը մասնակցել է նմանատիպ հագուստով։ Գաղտնիք չէ, որ մանուշակագույնը Նորին մեծության սիրելի գույներից մեկն է։ Կամիլան, հաստատապես, գիտի այդ մասին։ Բացառված չէ, որ նա մտադրված է կրկնօրինակել թագուհու կերպարներից մեկը՝ այդ կերպ նրան հարգանքի տուրք մատուցելու համար։
Կամիլա Փարքեր-Բոուլզն առաջին անգամ էր արարողության մասնակցում այն բանից ի վեր, երբ թագուհին ցանկություն է հայտնել, որ նա ստանա կոնսորտ թագուհու տիտողոս օգտագործելու հնարավորությունը, երբ նրա ամուսինը՝ արքայազն Չարլզը, թագավոր կդառնա։
Եղիսաբեթ Երկրորդը, որը վերջերս ապաքինվել է կորոնավիրուսից, հույս ուներ անձամբ մասնակցել արարողությանը, սակայն արքայական ընտանիքի անդամների հետ քննարկումից հետո որդուն՝ Չարլզին, խնդրել է միջոցառմանն իրեն ներկայացնել։ Ենթադրվում է, որ արարողությանը չմասնակցելու որոշումը կայացվել է առաջին հերթին հանուն 95-ամյա թագուհու, որը վերջին շրջանում ձեռնափայտով է քայլում։