Մայք Թայսոնը հայտարարել է ականջների տեսքով քաղցրավենիքի թողարկման մասին
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը ներկայացրել է ականջների տեսքով կոնֆետներ, հայտնում է Complex-ը:
Ապրանքը ստացել է Mike Bites անվանումը: Կոնֆետները պատրաստված են մարդու ականջների տեսքով. սա անդրադարձ է Թայսոնի և Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտին։ Mike Bites-ը պատրաստված է մարիխուանայից։ Դրանք կվաճառվեն Մասաչուսեթսի, Կալիֆոռնիայի և Նևադայի նահանգներում։
Առաջին անգամ Թայսոնը հրապարակավ հայտարարեց նման արտադրանք թողարկելու գաղափարի մասին «Hotboxin’ With Mike Tyson» փոդքասթի եթերում 2019 թվականին։ Հետո նա խոսեց Հոլիֆիլդի հետ։
1997 թվականի հունիսին Թայսոնի և Հոլիֆիլդի միջև մենամարտն ավարտվել է չորրորդ ռաունդում՝ ծեծկռտուքի պատճառով։ Մինչ այդ Թայսոնը երկու անգամ կծել էր հակառակորդի ականջը։ Արդյունքում, նրա արտոնագիրը չեղյալ էր հայտարարվել Նևադայի նահանգային սպորտային հանձնաժողովի կողմից։
1987-ից 1990 թվականներին Թայսոնը ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր։