Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնու ու ներկայիս ընկերոջ վիճաբանության ֆոնին նոր ֆոտոշարք է ներկայացրել
Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որտեղ նա մարմինն ընդգծող բորդո հագուստով է։
Կերպարն ամբողջացնելու համար նա ընտրել է համապատասխան կաշվե ժակետ ու ակնոց, ինչպես նաև մուգ ձեռնոցներ։
«Քիմ Քարդաշյանը թույլ չի տալիս, որ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի բարձրացրած աղմուկն իրեն ետ պահի կյանքը վայելելուց։
41-ամյա Քիմը վերջերս մնացել է Քանյեի և իր ներկայիս ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի միջև սոցիալական ցանցերում շարունակվող վեճի արանքում»,-հիշեցնում է ամերիկյան The Sun պարբերականը: