Պուտինը խոսել է Ուկրաինայում չեչեն զինվորականների առաջադրանքների մասին
Չեչնիայի զինված ուժերը Ուկրաինայում պատշաճ կերպով կատարում են իրենց խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդիպման ժամանակ դիմելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ուզում եմ նորից ասել, որ ձեր զինծառայողները հայրենիքի հանդեպ իրենց մարտական պարտքը, ինչպես և իրենց զինակիցները, կատարում են գերազանցապես արժանապատվորեն», - ասել է Պուտինը և խոստացել զանգահարել Կադիրովին։
Երկրի ղեկավարը նաև խնդրել է տարածաշրջանի ղեկավարին իր ողջույնները փոխանցել Ուկրաինայում տեղակայված ռուս զինվորականներին։ «Շնորհակալ եմ, Ռամզան։ Շնորհակալություն։ Ողջույն ասեք տղերքին», - ասել է Ռուսաստանի ղեկավարը` ի պատասխան Կադիրովի` ցանկացած հրաման կատարելու պատրաստակամությանը: