Ճապոնիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել (տեսանյութ)
ՏեսանյութերՃապոնիայի հյուսիս-արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին։
«Շաբաթվա ընթացքում այս հատվածներում հնարավոր են ուժեղ հետցնցումներ։ Բոլորին խնդրում ենք լինել զգոն և զգույշ»,- ասել է նա։
Հիրոկաձու Մացունոն նաեւ հավելել է, որ հնարավոր են նոր երկրաշարժեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի աղբյուրը գտնվում է 60 կիլոմետր խորության վրա։
Ցունամիի վտանգ է հայտարարվել երկրի երկու պրեֆեկտուրաներում՝ Միյագիում և Ֆուկուսիմայում, դրա բարձրությունը կարող է լինել մոտ մեկ մետր։ Ուժեղ ալիքային ցնցումներ են զգացվել նաև Տոկիոյում։ Բնակչությանը հորդորել են ապաստան գտնել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։