Պուտինը Կադիրովին խնդրել է ողջույն փոխանցել Ուկրաինայում գտնվող չեչեն մարտիկներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին խնդրել է ողջույն փոխանցել չեչեն մարտիկներին, որոնք մասնակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Շնորհակալություն, Ռամզան։ Շնորհակալություն։ Տղեքին ողջույն փոխանցի»,- ասել է նա՝ ՌԴ սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Կադիրովի ելույթից հետո։
Պուտինը հայտնել է, որ այսօր հեռախոսով կխոսի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ եւ կքննարկի, մասնավորապես, չեչեն զինվորականների գործողությունները, որոնք արժանապատվորեն կատարում են իրենց առաջադրանքները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում։
«Ռամզան Ախմատովիչ, ես հիմա կզանգեմ ձեզ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ձեր զինծառայողները․․․ հայրենիքի հանդեպ իրենց մարտական պարտքը կատարում են այնպես, ինչպես նրանց զինակիցները՝ բարձր արժանապատությամբ։ Ես հիմա կզանգեմ ձեզ, կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։