Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում քննարկել է իրավիճակն Ուկրաինայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ժամանել է Մոսկվա՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը սոցցանցերում լուսանկար է տեղադրել Ռուսաստանի մայրաքաղաքից։
«Անթալիայից հետո (Թուրքիայի, ՌԴ եւ Ուկրաինայի եռակողմ հանդիպումը մարտի 10-ին) մենք Մոսկվայում ենք՝ շարունակելու համար ուկրաինական ճգնաժամից դուրս գալու դիվանագիտական ջանքերը»,- գրել է դիվանագետը Twitter-ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղեկացրել էր, որ Չավուշօղլուն Անկարայի խաղաղ նախաձեռնությունների շրջանակում կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա։