Սուպերմոդել Բելա Հադիդը խոստովանել է, որ 14 տարեկանում պլաստիկ վիրահատության է դիմել
Սուպերմոդել Բելա Հադիդը Vogue-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ առաջին ու միակ պլաստիկ վիրահատությունն արել է 14 տարեկանում։
Հադիդը ռինոպլաստիկայի է դիմել՝ ազատվելու համար «պաղեստինյան քթից», սակայն հիմա արդեն զղջում է, որ արտաքինի առումով զրկվել է ազգային առանձնահատկությունից։
«Ես կցանկանայի պահպանել նախնիներիս քիթը։ Մարդիկ կարծում են, որ ամբողջությամբ վերափոխել եմ դեմքս, սակայն իրականում ես երբեք ֆիլերներ չի օգտագործել»,- հայտարարել է նա։