ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը
Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման որոնումներում օգնելու պատրաստակամության համար, գնահատում է Անկարայի հավասարակշռված դիրքորոշումը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Ինչպես հայտնի է, մարտի 10-ին թուրքական Անթալիայում տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովի բանակցությունները ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի մասնակցությամբ եւ օժանդակությամբ։ Հանդիպման պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք էր բերվել ավելի վաղ»,- ասել է Պիլիպսոնը։