ՀԲ. Աֆղանստանում պարենային անվտանգությունը վատթարանում է աշխատավարձերի անկման պատճառով
Աֆղանստանում պարենային անվտանգությունը կտրուկ վատթարացել է օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո, իսկ աշխատողների ավելի քան երկու երրորդի աշխատավարձերը կտրուկ նվազել են, ասվում է Համաշխարհային բանկի հետազոտության մեջ։
Զեկույցում ասվում է, որ հարցված տնային տնտեսությունների 70 տոկոսը հայտարարել է, որ չի կարողանում բավարարել սննդի եւ առաջին անհրաժեշտության իրերի հիմնական կարիքները, ինչը կրկնակի ավելի է, քան 2021թ․ մայիսին անցկացված նախորդ հարցման ժամանակ:
«Նշանակալի» անկում է տեղի ունեցել նաեւ օգտագործվող սննդամթերքի թե՛ որակի, թե՛ քանակի առումով։
Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, որ «բարեկեցության եւ ծառայությունների հասանելիության անխուսափելի եւ կտրուկ անկում կարող է տեղի ունենալ, եթե աշխատավարձերը չվերականգնվեն գոնե հիմնական ծառայությունների համար, եւ չբարելավվի պարենային անվտանգությունը»:
Աֆղանստանը թալիբները իշխանության գալուց հետո տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, քանի որ երկրները կրճատել են զարգացման ծրագրերը եւ փակել իրենց արժութային պահուստները:
Աշխատավարձերը զգալիորեն նվազել են տարբեր ոլորտներում ու մարզերում, եւ ավելի շատ աֆղանցիներ են աշխատանք են փնտրում ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական վայրերում, քան մեկուկես տարի առաջ, ասվում է հետազոտության մեջ: Մատչելի աշխատատեղերը գյուղական վայրերում շատացել են, սակայն քաղաքներում եւ արվարձաններում՝ քչացել:
Տվյալների համաձայն՝ պետական հատվածում աշխատատեղերի մասնաբաժինը նվազել է, իսկ տնային տնտեսությունների մեծ մասը հայտնել է, որ իրենք վարձու աշխատանք չեն կատարում։