Էյֆելյան աշտարակը 6 մետրով «աճել է»
Էյֆելյան աշտարակը 6 մետրով «աճել է» այն բանից հետո, երբ գագաթին նոր թվային ռադիոալեհավաք է ամրացվել:
Աշտարակը, որը 19-րդ դարի վերջին կառուցել է Գուստավ Էյֆելը, այժմ ունի 330 մետր բարձրություն այն բանից հետո, երբ DAB+ ալեհավաքը ուղղաթիռով բարձրացվել եւ ամրացվել է նրա գագաթին:
Իր կառուցման ընթացքում Էյֆելյան աշտարակը գերազանցել է Վաշինգտոնի հուշարձանը՝ դառնալով աշխարհի ամենաբարձր ձեռակերտ կառույցը, եւ այդ տիտղոսը նա պահպանել է չորս տասնամյակ, մինչեւ 1929թ․ Նյու Յորքի Քրայսլեր շենքի կառուցումը:
Ըստ TripAdvisor-ի՝ կռած երկաթից այս վանդակավոր աշտարակը աշխարհի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկն է:
Սակայն աշտարակը ավելի քան 100 տարի օգտագործվում է նաեւ լայնորեն հեռարձակվող հաղորդումների համար, ընդ որում՝ գագաթի բարձրությունը բազմիցս փոխվել է հնացած ալեհավաքների փոխարինմանը զուգընթաց: