Tesla Inc-ը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բարձրացրել է գները Չինաստանում եւ ԱՄՆ-ում
Tesla Inc-ը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ բարձրացրել է գները Չինաստանում եւ ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարեց, որ ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրողը զգալի ինֆլյացիոն ճնշումների է ենթարկվում հումքի եւ լոգիստիկայի հարցում:
Մեքենաներում օգտագործվող մետաղների գները կտրուկ աճել են, այդ թվում՝ ալյումինը, որն օգտագործվում է թափքի համար, պալադիումը՝ կատալիտիկ չեզոքացուցիչներում, եւ նիկելն ու լիթիումը, որոնք օգտագործվում են էլեկտրամոբիլների (EV) մարտկոցներում։
Tesla-ն ԱՄՆ-ում 5-10 տոկոսով բարձրացրել է իր բոլոր մոդելների գները։ Չինաստանում մոտ 5 տոկոսով բարձրացրել է չինական արտադրության Model 3-ի եւ Model Y-ի որոշ մոդելների գները։
Անցյալ շաբաթ ընկերությունը բարձրացրել է ամերիկյան Model Y ամենագնացների եւ Model 3 Long Range սեդանների, ինչպես նաեւ չինական արտադրության Model 3 եւ Model Y մեքենաների գները: