Ռոբոտներ, որոնք թթվածին են հայթայթելու տիեզերքում
Մեծ Բրիտանիայի կառավարության՝ տիեզերական ճյուղի համար նախատեսված դրամաշնորհի շրջանակում Rolls-Royce-ը ստեղծելու է ավտոմատ կայան, որը հայթայթելու է ջուր եւ թթվածին բաց տիեզերքում, տեղեկացրել է Sky News-ը։
2 մլն եվրո դրամաշնորհը նախատեսված է մի շարք նորարարական նախագծերի համար, որոնք, երկրի ղեկավարության կարծիքով, կօգնեն ոչ միայն հասկանալ տիեզերքը, այլեւ կկարողանան բարելավել կյանքը Երկրի վրա։ Այդ նախագծերը զարգացվելու են Բրիտանական տիեզերական գործակալության եւ առեւտրային ձեռնարկությունների հետ համատեղ։
«Սա պետություն-մասնավոր հատված գործընկերության իրական արժեքի վկայությունն է, քանի որ մենք միջուկային ոլորտում Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալության տիեզերական փորձը միացնում ենք մեր սեփական, ուրույն փորձի հետ։ Միասին մենք կարող ենք հասնել հավակնոտ տեխնոլոգիական ձեռքբերումների՝ մշակելով ապագայի էներգետիկ համակարգեր»,- նորությունը մեկնաբանել է Rolls-Royce-ի ապագայի զարգացման գծով մենեջեր Աբի Քլեյթոնը։