Շունն ամեն օր գալիս է լողափ՝ սպասելով ծովում խեղդված տիրոջը
Պերուում շունն ամեն օր գալիս է լողափ, որտեղ սպասում է ծովում խեղդված տիրոջը, գրել է Oddity Central-ը։ Պերուում կենդանուն արդեն ճանաչում են բոլորը, իսկ այժմ շունը ամբողջ աշխարհում գրավել է սոցցանցերի օգտատերերի սրտերը։
Ջոլի Մեհիան պատմել է, որ գտել է լողափին շրջող մի շան։ Կենդանին մաքուր եւ խնամված տեսք ուներ, ուստի կինը ենթադրել է, որ տերն ինչ-որ տեղ մոտակայքում է։ Այդ պահին մի տղամարդ է անցել, որը կնոջը պատմել է, որ շան տերը մի քանի տարի առաջ խեղդվել է ծովում։
«Նա մեզ պատմեց, որ շունն ապրել է ձկնորսի հետ, որը խեղդվել է, եւ որ այդ ժամանակվանից շունն ամեն օր գալիս է այստեղ՝ սպասելով նրա վերադարձին»,- պատմել է անծանոթը։
Այժմ շունն ապրում է լողափի մոտ, մի կնոջ տանը, որը խնամում ու կերակրում է նրան։ Չնայած դրան՝ կենդանին դեռ հավատում է, որ տերը կվերադառնա, եւ ամեն օր սպասում է նրան լողափին։