Լուկաշենկոն խոսել է աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաշխման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանին եւ Չինաստանին որպես աշխարհաքաղաքական մրցակիցներ վերացնելու արտաքին ուժերի ցանկության մասին։ Այս մասին նա խոսել է հանրապետության պետական անվտանգության մարմինների ղեկավարության եւ օպերատիվ անձնակազմի հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն խոսել է տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու փորձի մասին եւ ասել է, որ այդ է վկայում Բելառուսի քաղաքական կուրսը փոխելու արտաքին ուժերի ավելի վաղ փորձը։
«Ակնհայտ է, որ վերջնական նպատակը Ռուսաստանն է, Չինաստանը եւ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզից որպես մրցակիցների նրանց հեռացնելը։ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դրա ուղղակի ապացույցն են»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ Բելառուսի «մեղքը» միայն այն է, որ նա գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ «Տերը վերցրեց ու մեզ բնակեցրեց այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Ոչ ոտքով է հնարավոր շրջանցել, ոչ մեքենայով: Թվում է, թե երկիրը մեծ չէ, բայց բոլորն անցել են նրա միջով։ Նրանք սայթաքել են, ընկել, վեր կացել, սողացել, բայց անցել են»,- հավելել է նախագահը։