Ըստ ՀԲ կանխատեսումների՝ տրանսֆերտները դեպի Հայաստան կնվազեն 19 տոկոսով
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը տրանսֆերտների վրա. հոսքերը դեպի Ուկրաինա, հավանաբար, կաճեն, իսկ Եվրոպա, Կենտրոնական Ասիայի երկրների դրամական ներհոսքը ամենայն hավանականությամբ, կտրուկ և զգալի կկրճատվի՝ ռուսական տնտեսության թուլացման և դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով: Այսպիսի կանխատեսում է անում Համաշխարհային բանկը:
Ըստ ՀԲ-ի կանխատեսման, դեպի Հայաստան տրանսֆերտները կկրճատվեն 19 տոկոսով: Այս ցուցանիշով հետխորհրդային երկրների շարքում առաջատարը Ղրղզստանն է, որտեղ տրանսֆերտները կկրճատվեն 33 տոկսոով: Երկրորդ տեղում Ադրբեջանն ՝ 23 տոկոսով, ապա գալիս է Տաջիկստանը՝ 22 տոկոսով: Նրան հաջորդում է Ուզբեկստանը՝ 21 տոկոս:
Ըստ կանխատեսումների, դեպի Ղազախստան տրանսֆերտները կնվազեն 17 տոկոսով, դեպի Բելառուս՝ 8 տոկոսով, դեպի Վրաստան՝ 5 տոկոսով, իսկ մոլդովայի դեպքում՝ նվազում տեղի չի ունենա: