Microsoft-ը նախատեսում է գովազդ ավելացնել Windows-ում
Microsoft-ը սկսել է գովազդ ցուցադրել Windows 11 File Explorer-ում, գրում է Bleeping Computer պորտալը։
Ընկերությունը նախատեսում է գովազդը ծրագրի վերեւում՝ հենց այն տողի տակ տեղադրել, որի վրա համակարգային ֆայլերին տանող ուղին է: Առայժմ Microsoft-ը ֆայլերի մենեջերում սեփական արտադրանքն է գովազդում, սակայն բացառված չէ, որ ապագայում այնտեղ կողմնակի ծառայությունների գովազդ կհայտնվի։
Հաղորդվում է, որ օգտատերերին դուր չի եկել նորամուծությունը։ Նրանցից ոմանք նշել են, որ «Explorer»-ը գովազդ ցուցադրելու ամենավատ տեղն է։
Գործառույթը ներկայումս մշակման փուլում է եւ հասանելի է միայն Windows-ի բետա-թեստավորման ծրագրի մասնակիցներին: