Չավուշօղլու. Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ անհրաժեշտ է համարում աշխատել ոչ միայն նրա, այլ նաեւ Ռուսաստանի հետ։ Այս մասին մարտի 15-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի սահմանին եւ տարածքային ամբողջականությանը, բայց կարծում ենք, որ պետք է աշխատենք երկու կողմերի հետ մարդասիրական նպատակներով։ Մենք դրական ենք համարում այն փաստը, որ նրանց միջեւ բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա։
Բացի այդ, Չավուշօղլուն հայտնել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի սպասվում է Թուրքիայի քաղաքացիների տարհանումը Մարիուպոլից, որտեղ Թուրքիայի մոտ 100-110 քաղաքացի կա։