Սվետլանա Լոբոդան փոխել է Ուկրաինայի քաղաքացիությունն ու Մալթայի անձնագիր ստացել
Հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան փոխել է Ուկրաինայի քաղաքացիությունն ու Մալթայի օրինական քաղաքացի դարձել։ Արտիստը բնակության վայրը փոխել է նախքան Դոնբասում ռազմական հատուկ օպերացիան, «РИА ФАН»-ին հայտնել է պրոդյուսեր Կիրիլ Չիբիսովը։ Պարբերականի տեղեկություններով՝ Լոբոդան հրաժարվել է ուկրաինական անձնագրից եւ վերջին տարիներին համերգների համար հոնորարներ պահանջում էր բացառապես եվրոյով։
«Հարկավոր չէ անհանգստանալ Լոբոդայի համար։ Նա Մալթայի քաղաքացի է։ Հրաժարվել է ուկրաինական քաղաքացիությունից։ Լոբոդան արդեն վաղուց իր կապիտալները կոնսոլիդացրել է Մալթայում։ Ինչո՞ւ է հարկավոր արցունքներ թափել ու կրկես սարքել»,- ասել է Չիբիսովը։
Լոբոդայի քաղաքացիության մասին տեղեկատվությունը պաշտոնապես չեն հաստատել ոչ անձամբ երգչուհին, ոչ նրա ներկայացուցիչները։