Եթե Հայաստանը հրաժարվի արգրեսիվ դիրքորոշումից, հարաբերությունները կարող են կարգավորվել. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Էրդողանի եւ իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հանդես է եկել ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը պնդել է, որ եթե Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումից, ապա հարաբերությունները կարգավորումը կարող է կյանքի կոչվել։