Ուկրաինացի հաղորդավարն ուղիղ եթերում խոստացել է «մորթել ռուս երեխաներին»
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը ուկրաինական հեռուստաալիքի եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի երեխաների ոչնչացման մասին խոսքերըև կոչ արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ։
«Հայտարարությունն արվել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման համար Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության քննարկման ժամանակ, որի նպատակն է պաշտպանել Դոնբասի բնակիչներին Կիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությունից և պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկել «արյունալի հանցագործությունների համար», ինչպես նաև Ուկրաինան ազատագրելու նացիզմից»,-նշում է լրատվամիջոցը։
«Թույլ տվեք մեջբերել Ադոլֆ Էյխմանի խոսքերը, ով ասում էր, որ ազգը ոչնչացնելու համար պետք է երեխաներին ոչնչացնել»,- ասել է Շարաֆմալը 24 հեռուստաալիքի եթերում։
«Մեզ հաղթանակ է պետք: Եվ եթե դրա համար մենք պետք է մորթենք ձեր ընտանիքները, ես առաջիններից մեկը կլինեմ, ով կանի դա։ Ես հավատարիմ եմ Ադոլֆ Էյխմանի վարդապետությանը և կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի և՛ դուք, և՛ ձեր երեխաները երբեք չապրեն այս երկրի վրա», – ասել է Շարաֆմալը:
РИА Новости-ին հայտնում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս աննշան են անվանել Ուկրաինայում նացիզմի սպառնալիքը՝ չպատասխանելով Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայում և Բալթյան երկրներում տեղական իշխանությունների հավանությամբ նեոնացիստական գաղափարների բացահայտ քարոզչություն է իրականացվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։