Արգենտինայի հավաքականը ապագայում կարող է մասնակցել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային
Արգենտինայի հավաքականի մարզչի օգնական Ռոբերտո Այալան նշել է, որ ազգային հավաքականը տեսանելի ապագայում կարող է դառնալ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասնակիցներից մեկը։
«Կարծում եմ, որ Արգենտինան կհրավիրվի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա: Մենք կկարողանանք մասնակցել այս մրցաշարին և անցկացնել մեզ անհրաժեշտ հանդիպումները»,- Այալայի խոսքերն է մեջբերում La Red-ը։