Մեսսին ու Ռոնալդուն դուրս են «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցանկի լավագույն տասնյակից
Լիոնել Մեսսին այլևս «Ոսկե Գնդակի» հավակնորդների տասնյակում չէ: Այս մասին գրում է Goal.com-ը։
ՊՍԺ-ի հարձակվողը մեկ շաբաթում 10-յրդ տեղից տեղափոխվել է 20-րդը, ինչը կապված է փարիզյան թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հետ։ Կրիշտիանու Ռոնալդուն երկու տեղով բարելավել է դիրքերն ու այժմ 16-րդն է։
Առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝
1. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա»
2. Կարիմ Բենզեմա՝ «Ռեալ Մադրիդ»
3. Մոհամեդ Սալահ ՝ «Լիվերպուլ»
4. Կիլիան Մբապե՝ ՊՍԺ
5. Լուկա Մոդրիչ՝ «Ռեալ Մադրիդ»
6. Սադիո Մանե՝ «Լիվերպուլ»
7. Բերնարդու Սիլվա՝ «Մանչեսթեր Սիթի»
8. Վինիսիուս Ժունիոր՝ «Ռեալ Մադրիդ»
9. Դուշան Վլախովիչ՝«Յուվենտուս»
10. Ռիյադ Մահրեզ՝ «Մանչեսթեր Սիթի»