Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: Արգելվել է նրանց մուտքը Ռուսաստան:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ պաշտոնական կապերի պահպանումից, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներից:
«ԱՄՆ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխանը դարձել է ներկայիս ամերիկյան վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց քաղաքականության անխուսափելի հետևանքը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին գործերի գերատեսչությունում նշել են նաև, որ Մոսկվան մոտ ժամանակներս կհայտարարի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: