Դատարանը տուգանել է Время հաղորդաշարի եթեր ներխուժած կնոջը
Մոսկվայի Ստանկինսկի դատարանը Մարինա Օվսյաննիկովային տուգանել է 30 հազար ռուբլով՝ ուղիղ եթերի ժամանակ ռուսական Առաջին ալիքի Время հաղորդաշարի ստուդիա ներխուժելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Քրիստինա Յավկինան։
«Դատարանը Օվսյաննիկովային մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով (հանրային միջոցառման կազմակերպում կամ անցկացում առանց ծանուցման) և նշանակել տուգանք 30 հազար ռուբլու չափով», – ասել է նա:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերի համաձայն՝ դատարանը նրան դատապարտել է ոչ թե հեռուստատեսությամբ գործողություններ կատարելու, այլ չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու տեսազանգի համար, որոնք նա արել էր նախկինում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Առաջին ալիքում տեղի ունեցած միջադեպից հետո Օվսյաննիկովայի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել։
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր, Առաջին ալիքի Время հաղորդաշարի երեկոյան թողարկման ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, ծրագրի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան ներխուժել է ստուդիա։ Նա ուղիղ եթերում պարզել է «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ: Նա մի քանի անգամ վանկարկել է՝ «Դադարեցրե՛ք պատերազմը։ Ոչ պատերազմին»:
Օվսյաննիկովային ձերբակալել են։