Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Շարունակվել է Դոնբասի հանրապետությունների պաշտպանության համար ռուսական հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև հումանիտար ասպեկտները, ներառյալ խաղաղ բնակիչների տարհանման միջոցառումները:
Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության ղեկավարությունը, հրապարակայնորեն գնահատելով կատարվածը, անտեսել է ուկրաինացի զինվորականների երեկվա հանցավոր և անմարդկային ակցիան՝ հրթիռային հարված Դոնեցկի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասին՝ կասետային զինամթերքի օգտագործմամբ, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի:
Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների՝ պայմանավորվածությունների մշակման շուրջ ընթացող բանակցությունների սկզբունքային գնահատականները ՝ հաշվի առնելով ռուսական հայտնի պահանջները: Ընդ որում, նշվում է, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում փոխընդունելի հանգուցալուծումների որոնման հարցում :