Զելենսկի. Մենք արդեն հասկացել ենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա
Կիեւին արդեն հասկացրել են, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունն Ուկրաինային չի վերաբերում։ Այս մասին Լոնդոնում Joint Expeditionary Force-ին իր առցանց ելույթի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է UNIAN-ը։
«Պարզ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ մենք լսել ենք բաց դռների մասին, բայց հիմա նաեւ լսեցին, որ չենք կարող ներս մտնել եւ պետք է դա խոստովանել։ Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է հասկանալ դա եւ ապավինում է իրեն եւ մեր գործընկերներին, ովքեր օգնում են մեզ»,- ասել է Զելենսկին։
Նա եւս մեկ անգամ կոչ արեց փակել երկինքն Ուկրաինայի տարածքի վրա, բայց նաեւ նշեց, որ դրական որոշման հավանականությունը փոքր է։ «Ուկրաինան այժմ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացմանը չի հավակնում։ Մենք միշտ ասում ենք, որ մեր երկինքը պետք է պաշտպանել այնպես, ինչպես Դաշինքի երկինքը, բայց հասկանում ենք, որ միշտ կա «բայց» եւ ինչպիսին կլինի Դաշինքի պատասխանը, եթե նրանք արդեն Եվրոպայի արեւելքում դիմում են պաշտպանության համար: Եթե ռուսական հրթիռները թռնեն իրենց մոտ, Աստված մի արասցե՝ ռուսական ինքնաթիռները։ Ռուսաստանը հարձակվեց մեր Լվովի մարզի վրա, հրթիռային հարված հասցրեց ՆԱՏՕ-ի սահմաններից 20 կմ հեռավորության վրա։ Ռուսական անօդաչու սարքեր արդեն ընկել են Դաշինքի տարածքում»։