Կիևում պարետային ժամ է հայտարարվել
Կիևում մարտի 15-ին ժամը 20:00-ից մինչեւ մարտի 17-ը ժամը 7:00-ն պարետային ժամ է հայտարարվել: Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ Կիեւում տեղաշարժն առանց հատուկ անցաթղթերի այժմ կարգելվի:
«Դուրս գալ կարելի է միայն ապաստարան հասնելու համար: Պարետային ժամը կգործի մինչեւ մարտի 17-ի առավոտյան ժամը 7-ը»,- ասել է Կլիչկոն։ Քաղաքապետը բոլոր կիեւցիներին խնդրել է պատրաստվել երկու օր տանը մնալուն: Տագնապի ազդանշանի դեպքում Կիեւի բնակիչները պետք է ապաստարան տեղափոխվեն:
.