Դատարանն Ավրաամ Ռուսոյին առեւանգած Զաուր Մարդանովին յոթ տարվա ազատազրկման է դատապարտել
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու գործով հեռակա կարգով վճիռ է կայացրել Զաուր Մարդանովի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երգչի փաստաբան Անդրեյ Ալեշկինի խոսքերը։
«Դատարանը յոթ տարվա ազատազրկում է նշանակել խիստ ռեժիմի բանտում։ Բավարարվել է նաեւ 650 հազար ռուբլու պահանջով քաղաքացիական հայցը»,- ասել է նա։
Ալեշկինը հավելել է, որ քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու առնչությամբ դատարանը որոշել է արտասահմանում թաքնվող Մարդանովին ազատել պատժից։
Այժմ Մարդակովը թաքնվում է արտասահմանում։ Դատական վիճաբանությունների փուլում դատախազը խնդրել է նրա նկատմամբ 11 տարվա ազատազրկման ձեւով պատիժ նշանակել։
Երգիչ Ավրաամ Ռուսսոյի առևանգման մեջ, որը տեղի է ունեցել 2004 թվականին, հիշեցնենք, մեղադրվում է <<Պրագա>> ռեստորանային համալիրի սեփականատեր Թելման Իսմայիլովը, 2021 թվ. մայիսին Պրեսնենսկի Դատարանը գործի երկու մեղադրայլներին դատապարտել էր 5 և 6 տարի ազատազրկման, բայց քանի որ գործողությունները տեղի էին ունեցել 2004 թվականի հունվարի 31 -ին մինչև փետրվարի մեկը, նրանք ենթակա էին ազատման: Դատախազը պահանջում էր, որ երկու ֆիգուրանտներին 10 տարի ազատազրկում նշանակեն, իսկ հիմնական գործով մեղադրյալ Զաուր Մարդանովին՝ 11 տարի:
Քրգործում ասվում է, որ 2004 թվականին բիզնեսմեն Իսմայիլովը հորինված պատրվակով կանչել է Ռուսսոյին Պրագա, ուղեկցել իր գրասենյակ, որտեղ մի խումբ անձանց հետ ծեծի ենթարկել նրան: Իսմայիլովը պահանջում էր հրաժարվել համերգներից, չեղյալ հայտարարել պայմանագիրը պրոդյուսեր Պրիգոժինի հետ, և իր՝ Իսմայիլովի հետ պայմանագիր կնքել՝ իրեն հարմար պայմաններով ու կետերով: Դրանից հետո Ռուսսոյին ստիպողաբար նստեցրել են Իսմայիլովի մեքենա, տեղափոխել նրա կալվածք՝ Մերձմոսկվա, որտեղ իր կամքին հակառակ պահել են մեկ օրից ավելի, մինչև Ռուսսոն չի համաձայնել պայմաններին: Նշենք, որ Իսմայիլովը ավելի վաղ ձերբակալվել էր մարդասպանության հոդվածով:
Նշենք նաև, որ Զաուր մարդանովը Իսմայիլովի զարմիկն է: