Նշվել է, թե որն է ամենատարածված ծալովի սմարթֆոնը
2021թ. ամենատարածված ծալովի սմարթֆոնները շուկա մատակարարել է Samsung-ը, տեղեկացրել է Android Authority պարբերականը։
Omdia-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. գաջեթներ արտադրողները մատակարարել են ինը միլիոն ծալովի սարք։ Տարեկան հաշվարկով աճը կազմել է 309 տոկոս։ Samsung-ը նշել է, թե որն է անվիճելի առաջատարը։ Ամենապահանջված դեւայսը Galaxy Z Flip 3-ն է, որի սպառումը կազմել է 4,6 մլն միավոր։
Թոփ եռյակում են Galaxy Z Fold 3-ը՝ 2,5 մլն, Huawei Mate X2-ը՝ 500 հազար միավոր։ Տարածված ծալովի հեռախոսների ցուցակում են հայտնվել նաեւ Samsung Galaxy Z Flip 5G, Galaxy Z Fold 2 5G, Huawei Mate X2 4G, Xiaomi Mi Mix Fold, Oppo Find N սարքերը։
Մասնագետների կանխատեսմամբ՝ 2022թ. չինական արտադրողները՝ Huawei-ը, Xiaomi-ն եւ այլն, հիմնականում կենտրոնանալու են տեղական շուկայում։ Հետեւաբար, համաշխարհային շուկայում Samsung-ի առաջատար լինելուն ոչինչ չի խանգարի. «Գլոբալ սպառողներն այլ ընտրության հնարավորություն չեն ունենա՝ կորեական արտադրության սմարթֆոններից բացի»։