Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում մարտի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422076-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2170 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2938644 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3060 պացիենտ, նվազել է 186-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408799 անձ` վերջին մեկ օրում 237 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8579 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1638 է: