iPhone 14-ը հնացած պրոցեսոր կստանա
iPhone 14 շարքի սմարթֆոնները հնացած պրոցեսորներ կստանան, գրում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով ինսայդեր Մին-Չի Կուոյի գրառումը։
2022թ․ աշնանը Apple-ը չորս սմարթֆոն կներկայացնի՝ iPhone 14, 14 Max, 14 Pro եւ 14 Pro Max։ Միաժամանակ միայն ամենաթանկ մոդելները Apple A16 նոր պրոցեսոր կստանան, մնացածը կհամալրվեն հնացած A15 չիպերով։ Պրոցեսորն օգտագործվում է երրորդ սերնդի iPhone 13 եւ iPhone SE շարքի հեռախոսներում։
The Information-ի աղբյուրները պնդում են, որ Apple-ի համար մասեր արտադրող թայվանական TSMC ընկերությունը մինչեւ iPhone 14-ի թողարկումը չի հասցնի նորագույն պրոցեսորներ արտադրել, ինչի պատճառով շարքի ոչ բոլոր մոդելները հագեցած կլինեն նոր սերնդի չիպսեթներով։