Թենեսիի կենդանաբանական այգուց փախչելուց հետո ուղտը սպանել է երկու տղամարդու
Թենեսիի կենդանաբանական այգուց փախչելուց հետո ուղտը սպանել է երկու տղամարդու։ Երբ ոստիկանները ժամանել են Մեմֆիսից մոտ 100 մղոն հեռավորության վրա գտնվող ֆերմա, նրանք հայտնաբերել են երկու տղամարդու՝ անգիտակից վիճակում գետնին ընկած, եւ ուղտի, որը դեռ քայլում էր մոտակայքում։
Ոստիկանները փորձել են օգնել տուժածներին եւ նրանց անվտանգ տեղ հասցնել։ Կենդանին մնացել է ագրեսիվ։ Իշխանությունները հայտնել են, որ «ուղտը հարձակվել է Օբիոն շրջանի շերիֆի ծառայողական մեքենայի վրա, այնուհետեւ շարժվել նրանց օգնականների ուղղությամբ, ովքեր փորձում էին տուժածին տեղափոխել շտապ բժշկական ծառայություն»:
Հայտարարության մեջ ասվում է, որ զոհերը, որոնց նույնականացվել են որպես Բոբի Մաթենի եւ Թոմի Գան, «մահացել են ստացված վնասվածքներից դեպքի վայրում»: