Գիտնականներ. Ութոտնուկները դինոզավրերից ավելի շուտ են հայտնվել
Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ութոտնուկների ամենահինավուրց նախնին մոտ 330 մլն տարի առաջ է ապրել: Այս տեղեկությունը ցույց է տալիս, որ ութոտնուկները դինոզավրերից ավելի շուտ են հայտնվել: Բացահայտումն արել են Մոնտանայի (ԱՄՆ) հետազոտողները, հայտնում է Planet-today-ը։
Վերջին փաստերը վկայում են, որ ութոտնուկների նախնիները հայտնվել են շատ ավելի վաղ, քան նախկինում կարծում էին: Սա հաջողվել է պարզել հնագույն բրածոյի շնորհիվ, որի տարիքը մոտ 330 մլն տարեկան է: Այս բրածոն հայտնաբերվել է Մոնտանայում (ԱՄՆ) Արջի կիրճի կրաքարային գոյացությունում։ Սա ութոտնուկներին դարձնում է ավելի հին արարածներ, քան դինոզավրերն են:
Բրածոյի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ութոտնուկների հնագույն նախահայրը 10 վերջույթ եւ ամեն մեկի վրա 2 շարք ծծիչ է ունեցել։ Հայտնաբերվել են նաեւ թանաքի պարկի նշաններ, որն օգտագործվել է դրա հետեւում մուգ հեղուկ ամպ ցողելու համար: Սա օգնել է կենդանուն թաքնվել գիշատիչներից: Նմանատիպ մեխանիզմն օգտագործվում է ժամանակակից ութոտնուկների կողմից։ Հետազոտողները ենթադրում են, որ կենդանին ապրել է ծանծաղ արեւադարձային օվկիանոսի ծոցում:
Հետաքրքիր է, որ Syllipsimopodi bideni անունով բրածոն հայտնաբերվել է դեռեւս 1988թ․: Սակայն 10 վերջույթների առկայությունը միայն հիմա է հայտնաբերվել։ Հետազոտողները նշում են, որ այս արարածը կարող է լինել ոչ միայն ութոտնուկների, այլեւ վամպիր կաղամարների նախահայրը։