ԵՄ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են Ռոման Աբրամովիչին ներառել պատժամիջոցների ցուցակում
ԵՄ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին ներառել պատժամիջոցների ցուցակում։
Աղբյուրներից մեկը նշել է, որ Աբրամովիչին ցուցակում ընդգրկելու համար ոչ պաշտոնական կանաչ լույս է տրվել կիրակի օրը կայացած հանդիպմանը, եւ ԵՄ պաշտոնյաները կրկին կհանդիպեն երկուշաբթի օրը։
Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում միայն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո, ինչը սովորաբար տեղի է ունենում պաշտոնական հաստատումից հետո մի քանի ժամվա ընթացքում կամ հաջորդ օրը։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթի շրջանակում ԵՄ-ն կարգելի շքեղության պարագաների, այդ թվում թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել է, որ կարգելվի նաեւ ռուսական պողպատի եւ երկաթի ներմուծումը։
Նոր պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի պողպատի արդյունաբերության ոլորտում աշխատող մարդկանց, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, որոնք ֆինանսական ծառայություններ, ռազմական արտադրանք եւ տեխնոլոգիաներ են տրամադրում Ռուսաստանին։
Աբրամովիչն արդեն հայտնվել է Մեծ Բրիտանիայի սեւ ցուցակում։