Fox News-ի լրագրողը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի լրագրող Բենջամին Հոլը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր մտահոգությունը հայտնել այն վնասվածքի կապակցությամբ, որը ինչպես մենք հասկանում ենք, ստացել է Fox News-ի թղթակից Բենջամին Հոլը, ով լուսաբանում է Ուկրաինայում մարտերը։
Մեզ տեղեկացրել են, որ այժմ նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում ստացած վնասվածքի պատճառով»,- հայտարարել է Քիրբին։