Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի աղբյուրը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- նշել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Բացի այդ, ավելի վաղ Չավուշօղլուն Ուկրաինայի իրադրությունը քննարկել է նաև ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների՝ օգնության խնդրանքով դիմելու:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց: