ԵՄ-ն կխստացնի ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել սահմանել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» նավթային ընկերությունների դեմ, սակայն կշարունակի գնումներ կատարել նրանցից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրին։
Ենթադրվում է, որ ռուսական երեք ընկերություններին սպառնում է ներդրումների արգելք, որը կսառեցնի ԵՄ աղբյուրներից ստացվող վառելիքի բոլոր տեսակների մշակման և հետազոտման հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը:
Չնայած դրան, ըստ գործակալության աղբյուրի, ԵՄ անդամ երկրների շատ կառավարություններ խնդրել են բացառություններ սահմանել, որոնք թույլ կտան ԵՄ ընկերություններին շարունակել նավթ գնել Ռուսաստանից։
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, հենց այս խնդրանքն է հանգեցրել նոր պատժամիջոցների հաստատման հետաձգմանը, որոնք պետք է հաստատվեին կիրակի օրը։