Նեյմարը վիրավորվել է երկրպագուներից
Նեյմարը շատ է վիրավորվել ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուներից, ովքեր սուլել են ֆուտբոլիստի հասցեին Լիգա 1-ի՝ «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ։ Երկրպագուները դժգոհ են եղել և սուլել են նաև նրա թիմակից և ընկեր Լիոնել Մեսսիի հասցեին։
Lequipe-ի փոխանցմամբ՝ Նեյմարը վիրավորվել է երկրպագուների պահվածքից և շտապ մեկնել է Բարսելոնա։ Նա որոշել է այցելել որդուն ու հանգստանալ այդ բացասական էմոցիաներից։ ՊՍԺ-ի որոշ երկրպագուներ կարծում են, որ Նեյմարը չի արդարացնում իրեն, նա պարզապես գումար է աշխատում ակումբում: