Կադիրովը խորհուրդ է տվել Մասկին չմրցել Պուտինի հետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Իլոն Մասկին խորհուրդ է տվել չմրցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հրավիրել է ամերիկացի միլիարդատիրոջը վերապատրաստում անցնել Չեչնիայում։
Այսօր Մասկը հայտարարել էր, որ Պուտինին մենամարտի է հրավիրում, և խաղադրույքը կլինի Ուկրաինան: Մասկը նշել էր, որ ինքը «բացարձակապես լուրջ է» և «պատիվ կունենար», եթե Պուտինը ընդունի մարտահրավերը:
«Իլոն Մասկ, ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ։ Քաշային կատեգորիաները շատ տարբեր են։ Եվ դա նույնիսկ մարտարվեստի կամ, օրինակ, ձյուդոյի մասին չէ։ Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և բլոգեր: Պուտինը կապույտում՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի սարսափ: Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ սպորտային տեսք կունենա, երբ հաղթի ավելի թույլ հակառակորդին»,- գրել է Կադիրովը Telegram-ում:
Նա առաջարկել է Մասկին վերապատրաստել Չեչնիայի մի քանի կենտրոններում, որպեսզի «նուրբ Իլոնայից դառնա դաժան Իլոն»։