Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն սխալ է համարում պատժամիջոցների կիրառումը ռուս մարզիկների նկատմամբ
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, «Զենիթի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն ճիշտ չի համարում պատժամիջոցներ կիրառել ռուս մարզիկների նկատմամբ։
«Ինձ համար սպորտը քաղաքականության հետ կապ չունի։ Սպորտը մշակույթ է, նրանք սխալվում են։ Մարդիկ պետք է շարունակեն խաղադաշտ դուրս գալ մարզական մրցաշարերում։ Նրանք դրա կարիքն ունեն։ Ես համաձայն չեմ մարզիկներին չեմպիոն լինելու իրավունքից զրկելուն։ Սպորտը կարող է միայն օգնել»,- ասել է Լուչեսկուն Radio Anch’io Sport-ի եթերում: