Էրդողանն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը
Էրդողանն ասել է, որ Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը։
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն հրադադար հաստատելու համար. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օր Ռուսաստանը հեռանում է համաշխարհային հանրությունից։
Նա նշել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իր տարածքը։
Շոլցն ասել է, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը կարևոր ներդրում է Ուկրաինայի հակամարտության դեէսկալացիայի գործում։
Շոլցի խոսքով՝ ինքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայն են Ուկրաինայում զինադադարի հասնելու անհրաժեշտության հարցում։