ՄԱԿ-ը լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային
ՄԱԿ-ը Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից ևս 40 միլիոն դոլար կհատկացնի՝ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լրացուցիչ 40 միլիոն դոլար կտրամադրի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից առավել խոցելի բնակչությանը օգնությունը մեծացնելու համար: Այդ ֆինասավորումը կօգնի բնակչությանն ապահովել սննդամերքի, ջրի, դեղորայքի և այլ կենսականորեն անհրաժեշտ օգնութամբ: Կհատկացվի նաև ֆինանսական օգնություն»,- ասել է Գուտերեշը: