Բացահայտվել է ռեստորանում կատարված դանակահարության դեպքը
ՏեսանյութերՄարտի լույս 9-ի գիշերը բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի կիրճից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 16-ամյա մի պատանի: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։