ՆԱՏՕ-ն Նորվեգիայում անցկացնում է այս տարվա ամենախոշոր զորավարժությունները
ՆԱՏՕ-ն Նորվեգիայում անցկացնում է այս տարվա ամենախոշոր զորավարժությունները։ Cold Response կոչվող մանեւրները, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 1-ը, մասնակցում են մոտ 30 հազար զինվոր, 200 ինքնաթիռ եւ 50 նավ 27 երկրներից։ Զորավարժություններն անցկացվում են ջրում, օդում եւ ցամաքում, հաղորդում է DW-ը։
Զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ դաշինքը մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանին առաջիկա զորավարժությունների մասին եւ առաջարկել է իր դիտորդներին ուղարկել, սակայն Ռուսաստանը հրաժարվել է։