ԻԻՀ ԱԳՆ. միջուկային գործարք կկնքվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն անհրաժեշտ որոշումներ կայացնի
Միջուկային գործարք կկնքվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն անհրաժեշտ որոշումներ կայացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը։
Ընդգծելով, որ Վիեննայում բանակցությունների դադարը պայմանավորված է ԵՄ-ի բանակցությունների հարցերով համակարգողի խնդրանքով, Խաթիբզադեն ասել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, եւ կարող է համաձայնություն ձեռք բերվել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն անհրաժեշտ որոշումներ կայացնի։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն ամեն օր տարբեր բանակցային դիրքորոշում է զբաղեցնում եւ կարծում է, որ կարող է Իրանին զրկել ազգային շահերից՝ բարձրացնելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են ժամկետները։ նա նշել է, որ բանակցություններին վերադառնալու ամսաթիվը կհայտարարեն ԵՄ համակարգող Էնրիկե Մորան եւ Ժոզեպ Բորելը։