Օբաման տեղեկացրել է, որ վարակվել է COVID-19-ով
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել է, որ վարակվել է COVID-19-ով, նա թույլ ախտանշաններ ունի։
«Իմ COVID-թեստի արդյունքները դրական են։ Մեկ-երկու օր է՝ կոկորդս քերծվում է, բայց ես ինձ հիմնականում լավ եմ զգում»,- գրել է նա Թվիթերում։ «Մենք Միշելի հետ երախտապարտ ենք պատվաստման եւ խթանիչ իմունացման համար, Միշելի թեստի արդյունքը բացասական է։ Սա հիշեցում է այն մասին, որ պետք է պատվաստվել, եթե դուք դա դեռ չեք արել, անգամ եթե հիվանդության դեպքերի թիվը նվազում է»։