Ավստրալիան հայտարարել է ռուսաստանցի գործարարների դեմ նոր պատժամիջոցների մասին
Ավստրալիան հայտարարել է ռուսաստանցի գործարարների եւ նրանց ընտանիքների անդամների դեմ նոր պատժամիջոցների մասին, տեղեկացրել է արտաքին գործերի նախարարությունը։
Պատժամիջոցների կենթարկվի 33 մարդ, այդ թվում «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդեւը։
«Այսօր հայտարարված պատժամիջոցները վկայում են, որ Ավստրալիան հավատարիմ է այն մարդկանց դեմ պատժամիջոցները խստացնելուն, որոնք հսկայական անձնական կարողություն են կուտակել եւ տնտեսական ու ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի արդյունքում»,- նշվել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Մարիզա Փեյնի հայտարարությունում։
«Այս օլիգարխներից շատերը նպաստել կամ ստացել են անմիջական շահ Ուկրաինայում Կրեմլի անօրինական եւ աններելի գործողություններից, 2014 թվականից սկսած»։