Ուկրաինայից վերադառնալուց հետո Շոն Փենի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է
Ուկրաինայից վերադարձած Շոն Փենի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, հայտնում է Metro-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ 61-ամյա արտիստը պետք է շաբաթ օրը՝ մարտի 12-ին, մասնակցեր ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությանը։ Ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը հայտարարություն է արել նրա հիվանդության մասին՝ ներկաներին բացատրելով, թե ինչու է 61-ամյա դերասանը բացակայել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Շոն Փենի հետ։ Ուկրաինական կառավարությունը հայտարարել է, որ դերասանը Կիեւ է մեկնել՝ «արձանագրելու բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում»։